Ջի Էս 1 Արմենիա /GS1 Armenia համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Ընկերության պետռեգիստրի վկայականի պատճենը
- Տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ)
- Ընկերության նախորդ տարվա շրջանառության հաշվետվությունը
- դիմումի ձևանմուշը լրացված, տես այստեղ։
Բոլոր փաստաթղթերը կարելի է ներկայացնել էլեկտրոնային ֆորմատով, ուղարկելով info@gs1am.org Էլեկտրոնային հասցեին։
Տնօրենի կամ լիազորված անձի Էլեկրոնային ստորագրություն առկայության դեպքում գրանցման ամբողջ գործընթացը հնարավոր է կազմակերպել հեռավար։
Տնտեսվարողի և ՋԻ ԷՍ1 Արմենիա ՍՊԸ-ի միջև կնքվում է պայմանագիր ձեռնարկության կոդի (GCP) հատկացման համար։
Համաձայն պայմանագրի տնտեսվարողը պարտավորվում է վճարել գրանցման(միանվագ) եւ տարեկան վճարներ՝ հետվճարային սկզբունքով՝ նախորդ 12(տասներկու) ամիսների համար։
Գրանցման եւ տարեկան վճարները կախված են ձեռնարկության տարեկան շրջանառությունից (սանդղակը՝ ստորև)։ Սամանամերձ գոտիներում գտնվող ընկերություններն ունեն արտոնություն։
# |
Տարեկան շրջանառություն |
Գրանցման և տարեկան սպասարկման վճար |
1 |
Սահմանամերձ գոտիներում գործունեություն ծավալող ընկերություններ |
40,000 ՀՀ դրամ |
2 |
Մինչև 25 մլն դրամ |
50,000 ՀՀ դրամ |
3 |
Մինչև 60 մլն դրամ |
60,000 ՀՀ դրամ |
4 |
Մինչև 100 մլն դրամ |
80,000 ՀՀ դրամ |
5 |
Մինչև 200 մլն դրամ |
135,000 ՀՀ դրամ |
6 |
200 մլն դրամից ավելի |
200,000 ՀՀ դրամ |
*բոլոր գումարները նշված են առանց ԱԱՀ-ի
Վերոհիշյալ սանդղակը ենթակա է փոփոխության ՋիԷս1 Արմենիա ՍՊԸ-ի կողմից։
Ուշադրություն!
ՋՍ1 Արմենիա ՍՊԸ-ի եւ ԱՅԴԻԹԵՔ ՍՊԸ
հետ բոլոր դրամական գործարքները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցումով կամ բանկային քարտով։
ՋՍ1 Արմենիա ՍՊԸ-ի բանկային տվյալները բերված են ստորեւ։ Հարցերի դեպքում զանգահարեք մեր կոնտակտային հեռախոսահամարներին կամ գրեք մեր Էլ․ փոստին։
Ջի Էս 1 Արմենիա ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարը տես ստորեւ։
Ստացող՝
Ջի Էս 1 Արմենիա ՍՊԸ
Բանկային հաշիվ՝ 220553331467000
ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ
ՀՎՀՀ` 00138296
Վճարման նպատակը դաշտում լրացնել - Սկզբնական (գրանցման) կամ տարեկան վճար գծիկավոր կոդի համար։
Հասցե` Բաղրամյան 64 շ.15 . Երեւան 0033. Հայաստան
հեռ.`(010) 27 26 22 հեռ./ֆաքս հեռ․ (010)27 11 86
e-mail: info@gs1am.org Whatsapp,
Viber 00374 43 014 424
Վճարելով սկզբնավճար, ձեռնարկությունը ձեռք է բերում GTIN13 ստանդարտում (Global Trade Item Number) մինչև 1000 ապրանքատեսակ կոդավորելու պոտենցիալ, վիրտուալ տարողություն։
Ապրանքատեսակների կոդավորումը GS1 ստանդարտում, ապրանքատեսակների GTIN կոդերի բազայի վարումը, GTIN փոփոխությունը, գծիկավոր և GS1QR կոդերի պատկերների տրամադրումը, գծիկավոր եւ QR կոդերի պատկերների համապատասխանությունը GS1 ստանդարտներին իրականացվում է սերտիֆիկացված, մասնագիտացված ընկերությունների կողմից միանվագ վճարի դիմաց կամ տնտեսվարողի կողմից ինքնուրույն համաձայն GS1 ստանդարտների։
Սերտիֆիկացված, մասնագիտացված ընկերությունների ցանկը ստորև՝
ԱՅԴԻԹԵՔ ՍՊԸ
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՝ 2052022191891001
ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ
ՀՎՀՀ՝ 01231154
- 1 Էլեկտրոնային կոդի վճար (GTIN-13, GTIN-14, UPC-13, SCC, SSCC, GS1QR և այլն)- 5,000 ՀՀ դրամ
- 1 Էլեկտրոնային կոդի վճար (GTIN-13) տեքստիլ և կոշկեղեն – 750 ՀՀ դրամ
Վճարման նպատակը դաշտում լրացնել - Էլեկտրոնային կոդի վճար։
Հասցե` Բաղրամյան 64 շ․15 Երեւան, 0033 Հայաստան
հեռ.`(010) 27 11 86 հեռ․(010)27 26 22
e-mail: info@gs1am.org Whatsapp,
Viber 00374 43 01 4424
Ուշադրություն․ Իդրամ, Telcell և այլ վճարային համակարգերով փոխանցումները չեն ընդունվում
ԳՆԵԼ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՁ, ՀՎՀՀ՝ 82295525
Գծիկավոր կոդերի պատրաստում, հայտարարագրման, սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպում, տեխնիկական պայմանների, կազմակերպության ստանդարտների, տեխնոլոգիական հրահանգների մշակում և մակնշում:
- 1 Էլեկտրոնային կոդի վճար (GTIN 13, GTIN14) - 6000 ՀՀ դրամ
հեռ.`(091) 426 706, (044) 310 990
e-mail: aghajanyangnel@inbox.ru Whatsapp,
Viber 0037491426706
Տնտեսվարողի կողմից ինքնուրույն GTIN կոդավորում համապատասխան GS1 ստանդարտի
ՋԻԷՍ1 Արմենիա ընկերության տրամադրած GCP (ձեռնարկության կոդ) կոդի հիման վրա տնտեսվարողը կարող է GTIN 13 ստանդարտում կոդավորել ապրանքացանկը համաձայն ընդունված ստանդարտի GTIN Allocation Rules: Կոդավորված տեսականու նկարագիրը պետք է պարունակի GTIN13 կոդը (թվային շարքը), ապրանքատեսակի անվանումը, տեսակը, ծավալը, քանակ/միավորը, դասակարգիչը (տես կից Excel ցանկը), ապրանքային նշանը, ապրանքի նկարի ինտերնետային հղումը PNG կամ JPG փորմատով, վաճառքի երկիրը/երկրների ցանկը։
Տեղեկատվությունը պետք ներկայացնել Excel ֆորմատով, ֆայլի անվանումը վերնագրելով GTIN հաստատում, ընկերության անվանումը, ՀՎՀՀ և ուղարկել info@gs1am.org էլ․ փոստին դիտարկման համար։
Ապրանքատեսակի նկարագիրը պետք է ներկայացված լինի 1 լեզվով (անգլերեն, հայերեն կամ ռուսերեն) չի կարող գերազանցել 60 սիմվոլը, չպետք է պարունակի հատուկ նշաններ։
GTIN կոդերի հաստատումը և գրանցումը GS1 ռեգիստրում (Verified by GS1) կատարվում է բացառապես ՋԻԷՍ1 ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից, որից հետո տրամադրվում է վկայական։ Հայտերի դիտարկման ժամկետն է 2-3 աշխատանքային օր։
GTIN կոդերի մուտքագրումը GS1 ռեգիստր կարող է մերժվել, եթե խախտված է կոդավորման կարգը, չի համապատասխանում ստանդարտի չափորոշիչներին, տեղեկատվությունը ոչ լիարժեք է կամ թերի։
Գծիկավոր կոդի պատկերի պատրաստման ծրագրեր՝ Zoner Barcode Studio, Corel draw:
Գծիկավոր կոդի թույլատրելի նվազագույն չափսը 1x3 սմ է, որը կապահովի պատկերի արագ սկանավորումը։
Տնտեսվարողի կողմից GTIN կոդերի ինքնուրույն կոդավորման, գեներացման, գծիկավոր կոդի պատկերի սխալ տեղադրման և դրանից բխող հետևանքների համար ՋԻԷՍ1 ԱՐՄԵՆԻԱ/GS1 ARMENIA ընկերությունը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ։
Ձեռնարկության տվյալները եւ ապրանքատեսակների նկարագրությունը տեղադրվում է GS1 միջազգային ռեգիստրում` Verified by GS1`( կայքը թարմացվում է ժամը մեկ), ինֆորմացիան տառադարձվում է (transliteration), հայերեն կամ ռուսերեն բառերը ներկայացվում են լատինատառ։ Չտառադարձելու և նկարագրի ճշգրիտ լինելու նպատակով ապրանքատեսակների նկարագրի լրացման նախապատվությունը տրվում է անգլերեն լեզվին։